X

Մենք տեղափոխվել ենք Բաղրամյան 25

Նորություններ

2015 23.12

2015 թ. դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ “Էվրիկա” սուպերմարկետների ցանցի նոր խանութի բացում...

2015 11.03

2015թ. մարտի 11-ին Երևան Մոլ առևտրի կենտրոնում կայացավ Քարֆուր հիփերմարկետի պաշտոնական բ...

2012 30.08

2012 թ. օգոստոսի 30-ին տեղի ունեցավ “Միր” սուպերմարկետի բացումը Մասիսի շրջանի Մարմարաշեն...

2015 թ. դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ “Էվրիկա” սուպերմարկետների ցանցի նոր խանութի բացումը Վանաձոր քաղաքում: “Այ-Թի Լոջիք ” ընկերությունը իրականցրել է սուպերմարկետի տեխնիկական կահավորումը և ավտոմատացումը աշխարհի առաջատար ընկերությունների ժամանակակից առևտրային սարքավորումներով:
Մսամթերքի բաժինը կահավորվել է իտալական Sirman և Beckers ընկերությունների շերտահատիչներով և մսաղացներով:

 

           


Տեղադրվել են CAS ապրանքանիշի պիտակ տպող կշեռքներ: CAS Corporation-ը կորեական ընկերություն է, որը աշխարհի առաջատարներից մեկն է կշեռքների արտադրության ոլորտում:



“Այ-Թի Լոջիք” ընկերությունը խանութում տեղադրել է “Մոդերն Էքսպո” ընկերության կողմից արտադրված դրամարկղային սեղաններ և տարբեր ապրանքների համար նախատեսված դարակաշարեր, որոնք հայտնի են իրենց բարձր որակով և հուսալիությամբ: Հացի դարակաշարերի զամբյուղները պատրաստված են բնական փայտից: Կարող են լինել լաքապատ և ոչ լաքապատ: Լաքապատման համար օգտագործվում է ջրային հիմքով ակրիլային լաք, որը կարելի է օգտագործել սննդամթերքի հետ:



Դրամարկղային սեղաններն արտադրված են եվրոպական նորմերին և էրգոնոմիկայի պահանջներին համապատասխան, ունեն յուրահատուկ դիզայն:


Սուպերմարկետում տեղադրված են սառնարանային ցուցափեղկեր` երշիկեղենի և մսամթերքի վաճառքի համար: Մսի ամբողջական կտորներ կախելու համար նախատեսված են ուղղահայաց սառնարանային լուծումներ LED-լուսավորությամբ:
 
Քաղցրավենիքի բաժնում տեղադրված են սառնարանային ցուցափեղկեր` բացվող դիմապակիներով, վաճառողի կողմից բացվող դռներով և շարժական սկուտեղներով: Նման կառուցվածքը զգալիորեն հեշտացնում է ապրանքատեսակի թարմացման գործընթացը:


Վաճառասրահում տեղադրվել են նաև էներգախնայող սառնարանային ցուցափեղկեր` յուրահատուկ կրկնակի օդային վարագույրով:


Պատի ցուցափեղկի դարակաշարերը տեղակայված են անիվների վրա, ինչը թույլ է հեշտությամբ տալիս տեղափոխել այն:


Սուպերմարկետի գործունեության ավտոմատացումն իրականացվում է Սուպերմագ առևտրային ծրագրի միջոցով: