X

Մենք տեղափոխվել ենք Բաղրամյան 25

Նորություններ

2015 23.12

2015 թ. դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ “Էվրիկա” սուպերմարկետների ցանցի նոր խանութի բացում...

2015 11.03

2015թ. մարտի 11-ին Երևան Մոլ առևտրի կենտրոնում կայացավ Քարֆուր հիփերմարկետի պաշտոնական բ...

2012 30.08

2012 թ. օգոստոսի 30-ին տեղի ունեցավ “Միր” սուպերմարկետի բացումը Մասիսի շրջանի Մարմարաշեն...

2015թ. մարտի 11-ին Երևան Մոլ առևտրի կենտրոնում կայացավ Քարֆուր հիփերմարկետի պաշտոնական բացումը:
Այ-Թի Լոջիք ընկերությունն իրականացրել է “Այսբերգ” ընկերության արտադրության սառնարանային սարքավորումների տեղադրումն ու մոնտաժը:
Տեղադրվել են սառնարանային ցուցափեղկեր, 0-ից ցածր աստիճանով ցուցափեղկերի անտիֆրիզող հալեցման համակարգ, որը մշակվել և արտոնագրվել է է “Այսբերգ” ընկերության կողմից (նման համակարգը թույլ է տաիս զգալիորեն նվազեցնել էլեկտրա`ներգիայի սպառումը), բազմակոմպրեսորային համակարգեր, սառնարանային խցիկներ և հովացուցիչներ: Հիփերմարկետում տեղադրվել է ADAP-KOOL (Danfoss) համակարգ և միացվել է համակարգչային մոնիտորինգի համակարգին:

Այ-Թի Լոջիք ընկերությունն իրականացրել է նաև կշռող սարքավորումների մատակարարումը: Տեղադրվել են Teraoka/DIGI (Ճապոնիա) ընկերության արտադրության SM 500 սերիայի կշեռքներ, որոնք նախատեսված են ապրանքի փաթեթավորման և պիտակավորման համար, DS166 սերիայի հատակին դրվող կշեռքներ և SCS1.5-DI162 սերիայի հարթակային էլեկտրոնային կշեռքներ, որոնք հատուկ նախատեսված են ծանր ապրանք կշռելու համար:
Տեղադրվել են նաև Motorola MK590 գին ստուգող սարքեր: MK590-ը սենսորային էկրանով ինքնասպասարկման ինֆորմացիոն սարքեր են, որոնք կարողանում են պահել խանութւոմ առկա ապրանքի մասին ցանկացած տեղեկություն` ներառյալ նոր ակցիաները, հատուկ առաջարկները և զեղչերը:
Այ-Թի Լոջիք ընկերությունն իրականացնում է նաև Քարֆուր հիփերմարկետի սառնարանային համակարգի տեխնիկական սպասարկումը: